Ջո Բայդենին Covid-19-ի դեմ բուստերային հերթական պատվաստումը կանեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Covid-19-ի դեմ բուստերային հերթական պատվաստումը կանեն, հայտնում է NBC News-ը։
Ավելի քան երեք ամիս է անցել, ինչ Բայդենը ապաքինվել է կորոնավիրուսից, եւ հենց այդքան ժամանակ են առողջապահության փորձագետները խորհուրդ տալիս սպասել եւս մեկ պատվաստում ստանալուց առաջ:
Բայդենն ընդգծել է, որ թեեւ առաջընթաց է գրանցվել պատվաստումների մասին մարդկանց իրազեկելու հարցում, պետք է ավելին անել, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շաբաթներին նախազգուշացրել են կորոնավիրուսի ձմեռային հնարավոր բռնկման մասին: