«Հրապարակ». Իշխանությունը մարդու իրավունքները ոտնահարող սկզբունքներ է ուզում կիրառել
Այս իշխանությունը ոչ միայն վիճելի եւ աշխարհի շատ երկրներում մերժված օրենսդրական փոփոխություններ է իրականացնում, այդ թվում` ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենք ընդունեց, այլեւ մարդու իրավունքները ոտնահարող սկզբունքներ է ուզում կիրառել:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում են դատաքննություններ իրականացնել` մեղադրյալների բացակայության պայմաններում: Ասել է, որ 2 անձի գույքի վրա արգելանք են դրել. «Սպասում ենք մեղադրյալի բացակայության պայմաններում հեռակա վարույթը կարգավորող քրեադատավարական նորմերի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը՝ գործերը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու համար»։