Չեմ կարծում, թե ինչ-որ մեկն ինձ «Ոսկե գնդակ» է պարտք․ Ինյեստա
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է ֆուտբոլի անհատական մրցանակների մասին։
«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկն ինձ «Ոսկե գնդակ» է պարտք։ Ասում եմ այն, ինչ զգում եմ։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ հանուն այդ մրցանակի է խաղում, լավ է։ Իհարկե, ես կուզենայի այն հաղթել, բայց չեմ կարծում, թե դա այն է, ինչն ինձ չի բավականացնում կյանքում։
Ես այնքան էլ չեմ հավատում անհատական մրցանակներին։ Ես ևս մրցանակներ եմ ստացել, բայց երբեք դրանց վրա չեմ կենտրոնացել»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում Marca-ն։