Նատաշա Կորոլյովան իրեն համեմատել է կապիկի հետ (լուսանկար)
Երգչուհի Նատաշա Կորոլյովան միշտ հումորով է վերաբերվել իր սեփական անձին: Վերջերս համացանցում հայտնվել էր նրա լուսանկարը, որտեղ նա ճաղատ էր: Սակայն, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, նրա կերպարանափոխությունը պարզապես ժամանակավոր բնույթ էր կրում: Այս անգամ նա իր երկրպագուներին ներկայացել է հնդկուհու կերպարով: Երգչուհին մեկնել էր Հնդկաստան և նշել Նոր տարին' տեղի սովորույթներով: Երեկ երգչուհին իրեն անվանել է կապիկ: Նա համացանցում տեղադրել է լուսանկար, որտեղ պատկերված է 2 կապիկ: Նա նկարի ներքո մակագրել է. «Ես և Սերյոգան»: