Զարուհի Փոստանջյանն ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից. նա կբողոքարկի կազմված արձանագրությունը
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից։ Նա հայտնեց, որ իր նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու հոդվածով։
«Իբրեւ օրինական պահանջն այն է եղել, որ ես ազատեմ Վաղարշյան փողոցը։ Նիկոլ Փաշինյանի՝ Հակակոռուպցիոն կոմիտե այցով պայմանավորված Վաղարշան փողոցը փակել էին, ես տուն էի գնում, տեսել եմ, որ փողոցը փակ է, հետաքրքրվել եմ, թե ինչու է փակվել, կանգնել եմ այդտեղ, եւ ոստիկանության ներկայացուցիչն ինձ բաժին է տարել»,- պատմեց Զարուհի Փոստանջյանը։
Նա նշեց, որ ինքը պատրաստվում է Վարչական դատարանում բողոքարկել կազմված արձանագրությունը։