Վազգեն Սարգսյանը կոչ արեց, մահապարտները համախմբվեցին, դուք ո՞վ եք, Վազգենի ի՞նչն արժեք, որ ձեր կոչով համախմբվեն. Օհանյան
Հավատացնում եմ՝ բանակն ի վիճակի է եղել պայքարելու եւ կռվելու, չեն կարողացել կազմակերպել: Այս մասին Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ես այնտեղ տեղում տեսել եմ: 283 կմ-ում՝ Արաքսից մինչեւ Կարախանբելի բնակավայր կա, որի հեռավորությունը 25 կմ է: Ինչ կատարվել է, այդ 25 կմ-ում է եղել, մնացած տեղերում բոլորը իրենց դիրքերը պահել են: Մի քիչ Մատաղիսում են նահանջել, էլի կանգնեցրել են: Հրամանատարաները մեղավոր չեն, որ Հադրութում նահանջել են: Բայց Հադրութում էլ շատ դեպքերում մեղավոր չեն, որովհետեւ հակառակորդն իր ամբողջ ուժը կուտակել է Հադրութի ուղղությամբ:
Մեղավոր է նա, ով պետք է ռազմական թատերաբեմը տարածության, ժամաբնակ, զորքերի դասավորվածության վերախմբավորումներ կատարելու իրավիճակում զգա: Այսինքն մեղավոր է այն մարդը, ով պետք է հետեւից նայի, տեսնի մեշոկը որտեղ է օպատռվել, տանի փակի: Դա պետք է անի պետության ղեկավարությունը: Կոչեր են անում վազգեն Սարգսյանի օրինակով: Երբ Վազգեն Սարգսյանը կոչ արեց, մահապարտները համախմբվեցին: Դուք ո՞վ եք, դուք Վազգեն Սարգսյանի ի՞նչն արժեք, որ ձեր կոչով համախմբվեն»,- ասաց նա: