Հուսով եմ՝ Հայաստանը քաղաքական կամք կդրսևորի և կստորագրի. Ալիև
«Հուսով եմ, որ հայկական կողմը քաղաքական կամք կդրսևորի և խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ՝ հիմնված միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունքների վրա»,- այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը, որն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
«Եթե դա տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում խաղաղություն կգա։ Եվ միևնույն ժամանակ համագործակցության հնարավորություններ կլինեն»,- նշել է նա, գրում է АПА-ն: