Բայդենը անհիմն է անվանել ամերիկյան հասարակության մտավախություններն իր առողջության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը MSNBC-ի հարցազրույցում խոստովանել է, որ ամերիկյան հասարակությունն իրավունք ունի անհանգստանալու իր առողջության մասին հաջորդ ընտրություններից առաջ։
Զրույցի ժամանակ քաղաքական գործչին հարցրել են, թե արդյոք մարդիկ պետք է քվեարկեն իր օգտին՝ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջության հնարավոր վատացումը, ինչին նախագահը պատասխանել է, որ ընտրողներն իր տարիքի մարդու համար անհանգստանալու իրավունք ունեն։
«Դատողություն անելու լավագույն միջոցը ինձ հետեւելն է։ Դանդաղո՞ւմ եմ արդյոք։ Կորցնո՞ւմ եմ արդյոք նախկին տեմպս։ Վաղը ես կարող եմ հիվանդանալ, վաղը ես կարող եմ մեռնել...»,- ասել է Բայդենը հարցազրույցի ժամանակ։