Թուրքիայի խորհրդարանում կանանց թույլատրել են տաբատ կրել
Թուրքիայի խորհրդարանը կանանց թույլատրել է տաբատ կրել, իսկ ավելի վաղ թույլատրել էր նաև չկրել գլխաշոր: Այս մասին հայտնում է «Ռոյթերսը»:
Այն բանից հետո, երբ հայտարարեցին, որ գլխաշոր կրելը պարտադի չէ «Արդարություն և զարգացում» կուսակցության 4 կին պատգամավոր, Ազգային մեծ ժողովին ցուցադրաբար եկել էին հիջաբով:
Այդ նույն օրը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Շաֆակ Պավեևը, հիշեցրել էր իր խնդրանքի մասին, որ խորհրդարանում թույլատրեն կրել տաբատներ: Քանի որ կրում է ոտքի պրոտեզ և նրան ամեն անգամ հարմար չի լինում հագնել այդ հատուկ դրես-կոդը: