Ֆրանսիայի հյուսիսը տուժել է տոռնադոյից
Հոկտեմբերի 23-ի երեկոյան Ֆրանսիայի հյուսիսի Սոմմա եւ Պա դե Կալե դեպարտամենտներում մոլեգնել Է տոռնադո. անբարենպաստ եղանակը հանգեցրել է զգալի ավերածությունների: Այդ մասին հաղորդում են տեղական պրեֆեկտուրաները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տոռնադո տեսակի քամու ուժեղ պոռթկումները Ֆրանսիայի հյուսիսային դեպարտամենտներում մոլեգնել են կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ի երեկոյան:
Սոմմա դեպարտամենտում վնասվել են ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ եւ տներ, մի քանի տասնյակ շենքեր զրկվել են Էլեկտրականությունից: Զոհեր չկան:
Պա դե Կալեում, դեպարտամենտի պրեֆեկտուրայի հաղորդագրության համաձայն, մեկ մարդ տուժել Է անբարենպաստ եղանակի հետեւանքով: Բազմաթիվ տներ ավերվել են, բնակիչները նույնպես զրկվել են Էլեկտրականությունից:
Ինչպես հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը, այս դեպարտամենտում առանձնակի վնաս Է հասցվել Բիյուկուր կոմունային: Տոռնադոն պոկել տարել Է եկեղեցու եւ մի քանի շենքերի տանիքները:
Քամու ուժեղ պոռթկումների հետեւանքով նաեւ տապալվել են ծառեր եւ Էլեկտրասյուներ: Բիյուկուրում տարհանվել Է 150 բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: