Հասանովը մեկնել է Թուրքիա` քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Նախատեսվում են հանդիպումներ՝ երկկողմ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերով։
Հասանովը նաև կմասնակցի Թուրքիայում Saha Expo ցուցահանդեսին։