Ջենիֆեր Լոպեսը հերքում է իր բաժանման լուրերը
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և իր ընկեր Կասպեր Սմարտը հերքել են իրենց բաժանման մասին լուրերը: Նրանց միասին տեսել են Իտալիայի փողոցներից մեկում զբոսնելիս: Նրանց երջանիկ դեմքերից կարելի է ենթադրել, որ զույգերն ամենևին էլ չեն բաժանվել: Ջենիֆեր Լոպեսն այժմ զբաղված է նաև նոր ֆիլմի նկարահանումներով, որը կոչվում է Հարևան:
Ֆիլմի ռեժիսորը Ռոբ Կոենն է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին նրանց վեճի մասին լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նրանց վեճի պատճառը հանդիսացել էր, այն, որ Լոպեսը հոգնել էր սիրելիին պահելուց, քանի որ ցանկանում էր, որ Կասպերն ինքնուրույն գումար վաստակի: