Լավրովը եւ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թախան, որը հոկտեմբերի 24-ին Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով, բանակցություններ կանցկացնեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ ԱԳՆ-ն:
«Հոկտեմբերի 23-26-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվելու Է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թախան: Հոկտեմբերի 24-ին տեղի կունենան նրա բանակցությունները Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի հետ»,-ասվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Սմոլենսկի հրապարակում նշել են, որ կողմերը կքննարկեն Ռուսաստանի եւ ԻՀԿ-ի միջեւ երկկողմ փոխգործակցության տարբեր տեսակետներ, ներառյալ քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը տնտեսության, ֆինանսների, գիտության եւ կրթության բնագավառում, հակազդումն ահաբեկչությանը, մարդու իրավունքների ապահովումը»:
«Կքննարկվեն Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում գտնվող ԻՀԿ-ի անդամ պետություններում հակամարտության կարգավորման միջազգային աջակցության հնարավորությունները: Բանակցությունների օրակարգում ԻՀԿ-ի համար առաջնահերթ Է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների պրոբլեմատիկան, հավելել են ՌԴ ԱԳՆ-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: