Իտալիայի առաջին կին վարչապետը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը
Կիրակի Իտալիայում տեղի է ունեցել խորհրդանշական զանգի հանձնման ավանդական արարողությունը, որով կառավարության ղեկավարը սկսում է նախարարների կաբինետի նիստը։ Պաշտոնաթող Մարիո Դրագին զանգը հանձնել է իր իրավահաջորդին՝ սեպտեմբերի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնիին, գրում է BBC-ն։
Նույն օրը մեկնարկել է նախարարների նոր կաբինետի առաջին նիստը։ Կաբինետը բաղկացած է 24 նախարարից։
Նշվում է, որ առաջին առաջին կին վարչապետի կառավարությունում կա վեց կին նախարար։
Corriere della Sera-ի փոխանցմամբ՝ առաջին ղեկավարը, որին կհանդիպի Մելոնին, կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այսօր ժամանում է Հռոմ։
Նախատեսվում է նաև, որ նա կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ (հոկտեմբերի 24) և կճաշի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: