Շոյգուն ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի եւ Սեբաստիան Լեկորնուի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, որը կայուն միտում ունի դեպի հետագա, անվերահսկելի էսկալացիա։ Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերոջը փոխանցել է իր մտահոգությունը՝ Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շոյգուն մայիսից ի վեր առաջին բանակցություններն է անցկացրել Պենտագոնի ղեկավարի հետ։ Քննարկման հիմնական թեման նույնպես Ուկրաինան է եղել։