Հնարավոր է ԱՄՆ-ը փորձի ռուսական նավթի գինը մեկ բարելի դիմաց սահմանել ավելի քան 60 դոլար
ԱՄՆ պաշտոնյաները կարող են փորձել Ռուսաստանից արտահանվող նավթի գնային շեմ սահմանել բարելի դիմաց 60 դոլարից ավելի, ինչը ավելի է քան նախկինում հաղորդվում էր:
Ըստ Bloomberg-ի՝ պաշտոնյաներն ասել են, որ որոշումը հիմնված է գների պատմական տվյալների վրա, որոնք կօգտագործվեն որպես մասնակի ուղեցույց: ԱՄՆ գանձապետարանի պլանի վերաբերյալ ավելի վաղ քննարկումները կենտրոնացած էին 40-ից 60 դոլարի սահմանաչափի վրա:
Միացյալ Նահանգները ցանկանում է հասնել այնպիսի գնի, որը բավականաչափ բարձր է, որպեսզի ծածկի արտադրության ծախսերը եւ խրախուսի շարունակական արտադրությունը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ ռուս պաշտոնյաներ ասել են, որ գազ չեն վաճառի այն պետություններին, որոնք սահմանաչափ կկիրառեն:
Ավելի բարձր առաստաղը կչեղարկի հրապարակայնորեն հայտարարված նպատակներից մեկը, որը Մոսկվային նավթային եկամուտներից զրկելն է: Այնուամենայնիվ, դա կհամապատասխանի նաեւ մեկ այլ նպատակի՝ ռուսական նավթը շուկայում պահելուն, քանի որ մոտենում են ԱՄՆ միջանկյալ ընտրությունները եւ բենզինի գները բարձրանում են:
ԱՄՆ դիրքորոշումը մնում է ուշադրության կենտրոնում, քանի որ ծրագրում ներգրավված երկրների պաշտոնյաները այս ամիս հանդիպում կանցկացնեն՝ սահմաններ դնելու ինչպես հում նավթի, այնպես էլ որոշ նավթամթերքների համար:
Ըստ Argus Media գնագոյացման գործակալության, Ռուսաստանի հիմնական արտահանման ապրանքի՝ Urals նավթի միջին արժեքը կազմել է 63 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Այս ամիս այն միջինը կազմել է գրեթե 74 դոլար:
ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ այս սահմանափակումները կհանգեցնեն համաշխարհային գների բարձրացման, ուստի Ֆինանսների նախարարությունը ծրագիր է մշակել, որը բեռնափոխադրողներին թույլ կտա օգտվել այդ ծառայություններից, քանի դեռ նրանց բեռի գինը չի գերազանցում սահմանաչափը:
Մինչ այժմ G7 անդամ պետությունների կառավարությունները եւ ԵՄ-ն սկզբունքորեն պաշտպանել են այս գաղափարը։ Շատ մանրամասներ դեռեւս չբացահայտված են: