Քանյե Ուեսթն իր բիզնեսը փրկելու համար վարձել է Ջոնի Դեփի փաստաբանին
Վերջին շաբաթներին մամուլի ողջ ուշադրությունը Քանյե Ուեսթի վրա է, քանի ո չափից շատ բաներ է ասել եւ այժմ բոլորը չեղարկում են նրա հետ իրենց համագործակցությունները: Ուեսթի հետ համագործակցությունից արդեն իսկ հրաժարվել են Balenciaga նորաձեւության տունն ու ամերիկյան Vogue ամսագիրը եւ կարծես թե ամեն բան դեռ առջեւում է:
Ըստ TMZ-ի աղբյուրի`Քանյեն առանձնապես անհանգիստ չէ, քանի որ փաստաբան է վարձել. այժմ ռեփ կատարողի շահերը կպաշտպանի Կամիլա Վասկեսը, ով հանդիսանում էր հայտնի գործով Ջոնի Դեփի փաստաբանը: Երաժիշտը հույսը դրել է փաստաբանի վրա:
Հիշեցնենք, որ վերջեսր, ի պատասխան Ուեսթի մեղադրանքներին, ոստիկանի գործողությունների հետեւանքով մահացած Ջորջ Ֆլոյդի երեխայի մայրը ռեփ կատարողի դեմ հայց է ներկայացրել`պահանջելով 250 հազար դոլար փոխհատուցում: