Ներքին Սուս, Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի 150 բնակչի արդեն փոխհատուցման սերտիֆիկատներ են հանձնել. Մխիթար Ներսիսյան
Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Արցախի Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս, Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի 150 բնակչի արդեն փոխհատուցման սերտիֆիկատներ են հանձնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նեքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը:
«Դեռ նոր են հանձնել սերտիֆիկտաները մարդիկ դեռ չեն օգտվել, պետք է տուն գտնեն, որ կարողանան օգտվել»,-ասաց նա:
Ներսիսյանը նշեց, որ իրենք հուշակոթողները հիմնականում տեղափոխել են Հայաստան կամ Արցախ, գերեզմաններից էլ արտաշիրիմում են արել, այլ վայրեր տեղափոխել:
«Միայն մի խաչքար կար, որը մնացել էր, ադրբեջանցիները ոչնչացրել են, կոտրված խաչքար էր, դեռ հնուց մնացած»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։ Բնակչության հիմնական մասը բնակություն է հաստատել Հայաստանում: