Ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմն առաջադրվել է Օսկարի
«Ավրորայի արևածագը» (Aurora’s Sunrise) վավերագրական անիմացիոն դրաման Հայաստանի կողմից առաջադրվել է Օսկարի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ Հոկտեմբերի 23-ին ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի ներկայությամբ Հոլիվուդում կկայանա ֆիլմի հյուսիսամերիկյան պրեմիերան Animation is Film փառատոնի շրջանակներում։
«Aurora’s Sunrise» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Անսիում (Ֆրանսիա) խոշորագույն անիմացիոն կինոփառատոնում։ Երեւանում կայացած «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնում այն արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին։
Սյուժեի կենտրոնում հայուհի Ավրորա Մարդիգանյանի իրական պատմությունն է, ով հրաշքով փրկվել է մահից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Ավրորան հրաշքով ողջ է մնում, երրբ իր բոլոր հարազատներն սպանվում են, իսկ գյուղը` ավերվում: Նա թափառտում է սիրիական անապատում, վաճառվում ստրկության, 4 տարի անցնում է անհավանական փորձությունների միջով և հայտնվում Նյու Յորքում, որտեղ նրա պատմությունը լայն արձագանք է գտնում։ Ավրորան դառնում է մեդիա սենսացիա Ամերիկայում և սկսում օգնություն կազմակերպել ցեղասպանությունից փրկված երեխաների համար: