Ջոն Լենոնի ստորագրությամբ վերջին նամակը վաճառվել է 64000 դոլարով. TMZ
Աշխարհահռչակ բրիտանացի երաժիշտ, Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի՝ մահից մի քանի ժամ առաջ գրած վերջին նամակը աճուրդում վաճառվել է 64 հազար դոլարով, հայտնում է TMZ-ը։
Նյութում նշվում է, որ, ակնկալիքների համաձայն, նամակի արժեքը պիտի տատանվեր 30-ից 50 հազար դոլարի սահմաններում, սակայն աճուրդի վերջին օրը պոտենցիալ գնորդների թիվն ավելացել է, ինչի հետեւանքով էլ նմուշի աճուրդային մեկնարկային աչժեքը թանկացել է։ Նամակը վաճառվել է Gotta Have Rock and Roll աճուրդի տան կողմից՝ 63 750 դոլարով։ Գնորդը նախընտրել է անհայտ մնալ։
Լենոնը նամակի վրա ստորագրություն է թողել՝ նախքան այն ուղարկելը իր հաշվապահ Բարրի Նիկոլսին։ Հայտնի է, որ դրանում երաժիշտը երեք վստահված անձանց անուններն է նշել, ովքեր կկարողնան իր անունից քվեարկել Beatles կորպորացիայի տարեկան ժողովի ընթացքում, որը պետք է կայանար Լոնդոնում ինը օր անց։ Մի քանի ժամ անց Լենոնը վիրավերվել է Նյու Յորքում եւ մահացել։
1980 թվականի դեկտեմբերի 8-ին երաժիշտը հինգ գնդակ է ստացել թիկունքից, երբ նա կնոջ՝ Յոկո Օնոյի հետ վերադառնում էր Նյու Յորքի Hit Factory ձայնագրման ստուդիայից։ 25 րոպե անց բժիշկներն արձանագրել են Լենոնի մահը՝ արյան կորստից։
Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ջոն Լենոնին սպանողին 12-րդ անգամ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակել։