Նիկոլ Քիդմանը մինի զգեստով
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը հանրությանը ներկայացել է կարճ զգեստով։ Այս մասին հայտնում է WWD-ն։
Անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Նեշվիլում (Թենեսի, ԱՄՆ) տեղի ունեցավ սոցիալական ընթրիք, որը կազմակերպել էր շվեյցարական Omega ժամացույցների ընկերությունը։ Միջոցառմանը ներկա էին աստղեր, այդ թվում՝ Նիկոլ Քիդմանը։ 55-ամյա դերասանուհին հանրությանը ներկայացել է Christian Siriano Resort 2023 հավաքածուի բաց ուսով մինի զգեստով։ Զգեստը լրացրել են ոսկեգույն շքեղ զարդերը։
Նիկոլ Քիդմանը բրենդը ներկայացնում է 2005 թվականից։ «Իսկական հաճույք էր Նեշվիլում ընթրել Omega-ի հետ: Բրենդն ինձ հրավիրել է իրենց միջոցառումներին ողջ աշխարհում, բայց չկա ավելի առանձնահատուկ բան, քան իմ հայրենի քաղաքում հանդիպելը»,- ասել է դերասանուհին։