Կալիֆոռնիայում ստեղծված թաղանթը 200 000 անգամ բարակ է մարդու մազից․ Science
Science ամսագրում հրապարակվել է հոդված, որը պատմում է Կալիֆոռնիայի համալսարանի ինժեներների կողմից ամենաբարակ սեգնետոէլեկտրիկի ստեղծման մասին։ Սեգնետոէլեկտրիկներն օգտագործվում են ծայրահեղ փոքր էլեկտրոնային սարքերի էներգիայի սպառումը նվազեցնելու համար: Այս նյութերին բնորոշ է ինքնաբուխ բեւեռացումը, որը կարող է փոխվել արտաքին լարման միջոցով։ Այս բացահայտումը նոր հեռանկարներ է խոստանում միկրոէլեկտրոնիկայի համար՝ ծայրահեղ ցածր էներգիայի սպառմամբ:
Խնդիրն այն է, որ նման սարքերը կարող են աշխատել միայն մի քանի նանոմետրից պակաս հաստության դեպքում: Եթե սեգնետոէլեկտրիկները դառնում են ավելի հաստ, նրանք կորցնում են անհրաժեշտ հատկությունները եւ անհամատեղելի են դառնում ժամանակակից սիլիկոնյան տեխնոլոգիայի հետ:
Ամերիկացի գիտնականների ստեղծած սեգնետոէլեկտրիկները 200 000 անգամ ավելի հաստ են: Հետազոտողները կայուն սեգնետոէլեկտրականություն են հայտնաբերել ցիրկոնիումի դեոքսիդի ծայրահեղ բարակ՝ ընդամենը 1/2 նանոմետր հաստությամբ շերտում:
Փորձի ընթացքում ինժեներներն աճեցրել են այս նյութը ուղղակիորեն սիլիկոնի վրա եւ փոքր լարման միջոցով բեւեռացումը փոխել են երկու ուղղություններով: Այսպիսով, հետազոտողները ցուցադրել են ամենաբարակ աշխատանքային հիշողությունը, որը երբեւէ ստեղծվել է սիլիկոնի համար։