Գիտնականները պարզել են, որ ստոյիկների հին հունական փիլիսոփայությանը հետեւելը պաշտպանում է բացասական հույզերից
Լոնդոնի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել, որը ցույց է տվել, որ հարցվածների 94 տոկոսը բարելավել է իր կյանքը՝ սկսելով հավատարիմ մնալ ստոյիցիզմի հնագույն փիլիսոփայությանը, հայտնում է News Medical-ը:
«Ստոիկյան շաբաթ» ամենամյա միջոցառման ժամանակ հարցվածների 94 տոկոսը հաստատել է, որ ստոյիցիզմը բարելավել է իրենց կյանքը։ Այս միջոցառման մասնակիցները, միջին հաշվով, հաղորդել են բացասական հույզերի՝ վախի, զայրույթի եւ տագնապի 30 տոկոսով նվազման մասին: Միաժամանակ, աճել է կյանքից նրանց բավարարվածության ընդհանուր զգացումը, ընդ որում՝ բավականին արագ՝ ստոյիկական գաղափարներին հետեւելու մեկնարկից ընդամենը յոթ օր անց:
Հարցվածների մեծ մասը նշել է, որ շատ տհաճ բաներ այժմ ընդունվում են լավ տրամադրությամբ, իրենց ավելի դժվար է դարձել վիրավորելը, ինչպես նաեւ նրանք ավելի հետաքրքրասեր ու համարձակ են դարձել գաղափարների քննարկման մեջ։
Ստոյիկների ուսմունքի համաձայն, որը ծագել է Հին Հունաստանում, քանի որ արտաքին հանգամանքները ենթակա չեն մարդուն, նրանց պետք է անտարբերությամբ վերաբերվել։
Լոնդոնի համալսարանի Քաղաքականության, միջազգային հարաբերությունների եւ փիլիսոփայության ամբիոնը ամեն տարի անցկացնում է համաշխարհային առցանց «Ստոյիկյան շաբաթ» միջոցառումը: Հարցման արդյունքներին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ դրանք չեն հրապարակվել գրախոսվող ամսագրում: