Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
«Զորավարժությունների ընթացքում ռազմավարական նշանակության տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանությանն ուղղված խնդիրներ են իրականացվելու»,- նշված է հաղորդագրությունում։
Երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման և փոխգործակցության ապահովման նպատակով անցկացվող միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը։