Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին, սակայն դեռ պաշտոնական որոշում չի կայացրել։ ԱՄՆ նախագահն այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես դեռ պաշտոնական որոշում չեմ կայացրել, բայց դա իմ մտադրությունն է ՝ կրկին մասնակցել ընտրություններին։ Եվ մենք ժամանակ ունենք այդ որոշումը կայացնելու համար»,-նշել է Բայդենը: