Սպիտակ տունը բանակցում է Մասկի հետ`Իրանում Starlink ծառայություն ստեղծելու համար. CNN
Սպիտակ տունը բանակցություններ է վարում միլիարդատեր Իլոն Մասկի հետ՝ Իրանում SpaceX Starlink արբանյակային ինտերնետ ծառայություն ստեղծելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով գործին ծանոթ պաշտոնյաներին։
Արբանյակային լայնաշերտ կապը կարող է օգնել իրանցիներին շրջանցել ինտերնետի և որոշ սոցիալական մեդիա հարթակների հասանելիության սահմանափակումները:
Անցյալ ամիս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ արբանյակային ինտերնետի որոշ սարքավորումներ կարող են արտահանվել Իրան, ինչը ենթադրում է, որ ընկերությունը կարող է լիցենզիայի կարիք չունենալ՝ երկրում արբանյակային լայնաշերտ ծառայություններ մատուցելու համար:
Այնուհետեւ Մասկը ասել է, որ ակտիվացնելու է Starlink-ը՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի թվիթերյան գրառմանը, որ Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկել՝ «նպաստելու իրանցիների համար ինտերնետի ազատությանը եւ տեղեկատվության ազատ հոսքին»:
Մասկը երեքշաբթի նշել է, որ Starlink-ը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից որեւէ ֆինանսավորում չի ստացել՝ Ուկրաինայում իր ծառայությունների համար՝ հավելելով, որ ընկերությունը ամսական մոտ 20 միլիոն դոլար է կորցնում չվճարված ծառայությունների եւ կիբերհարձակումներից պաշտպանվելուն ոււղղված անվտանգության միջոցառումների վրա ծախսելու պատճառով։