Դիլիջանի թունելի սկզբնամասի և Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս և Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: