Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կազմել է 403.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 392.85 դրամ (նվազել է 2.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 448.27 դրամ (նվազել է 4.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.60 դրամ (աճել է 0.03 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 400-404 դրամով, վաճառվում է 408-414 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 385-395 դրամով, վաճառվում է 399-411 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.09-6.30 դրամով, վաճառվում է 6.60-6.89 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 404-405 դրամով, վաճառվում՝ 409 դրամով:
Եվրոն գնվում է 390-395 դրամով, վաճառվում է 400-402 դրամով:
Ռուբլին գնվում է 6.25-6.30 դրամով, վաճառվում է 6.43-6.50 դրամով: