Լեհաստանն ԱՄՆ-ից վարձակալել է հետախուզական անօդաչու համակարգ
Լեհաստանի պաշտպանության նախարարության սպառազինության գործակալությունը լիզինգի պայմանագիր է կնքել ամերիկյան General Atomics - Aeronautical Systems Inc ընկերության հետ` MQ-9A Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար:
Նշվում է, որ համաձայնագիրն ուղղված է Լեհաստանի զինված ուժերի կարողությունների ավելացմանը։
MQ-9A-ն թույլ կտա ստանալ հետախուզական տվյալներ՝ օգտագործելով էլեկտրոնային-օպտիկական եւ ինֆրակարմիր կայան եւ ՌԼԿ։