Ռուս-վրացական սահմանին կվերացվեն շարժական զինկոմիսարիատները․ Baza
Հոկտեմբերի 22-ից ռուս-վրացական սահմանից կհանվեն շարժական զինկոմիսարիատները, գրում է Baza Telegram ալիքը։
Նշվում է, որ մասնակի զորահավաքի մասին հայտարարությունից հետո Նիժնի Զարամագի անցակետում տեղադրվել են շարժական զինկոմիսարիատներ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ, երբ մարդկանց հոսքը զգալիորեն նվազել է, սահմանից կհեռացվեն շարժական զինկոմիսարիատները։