Դատարանը Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն մեղավոր է ճանաչել. նա դատապարտվել է 7 ամիս ազատազրկման
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման՝ 7 ամիս ժամկետով: Այս մասին տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը հայտնեց, որ Սպարտակ Ղուկասյանն ազատ է արձակվել հունիսի 24-ին։
Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021 թվականի օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: