Դրյու Բերիմորը խոստովանել է, որ տանը մերկ է շրջում
Դերասանուհի Դրյու Բերիմորը, ով հայտնի է «Չարլիի հրեշտակները» ֆիլմում իր դերով, պատմել է, որ սիրում է առանց հագուստի շրջել բնակարանում։ Այս մասին հայտնում է Insider-ը։
CBS-ի իր ցերեկային թոք-շոուի նոր թողարկման ժամանակ Դրյու Բերիմորը խոստովանել է, որ իրեն ավելի հարմար է ամբողջովին մերկ լինել, քան հագուստ կրել, երբ ոչ ոք իրեն չի նայում: «Եթե ես մենակ եմ իմ բնակարանում, երեխաները գնացել են իրենց հայրիկի մոտ, և շրջապատում ոչ ոք չկա, ես կողպում եմ բոլոր դռները և մերկ շրջում», – ասել է 47-ամյա դերասանուհին:
«Դա ինձ համար ամենահաճելի բանն է, որ կարող եմ անել», – ավելացրել է դերասանուհին:
Դրյու Բերիմորն ունի երկու դուստր՝ 10-ամյա Օլիվը և 8-ամյա Ֆրենկին։ Իրենց հոր՝ արվեստի խորհրդատու Ուիլ Քոպելմանի՝ Chanel-ի նախկին տնօրեն Արի Կոպելմանի որդուց դերասանուհին ամուսնալուծվել է 2016 թվականին՝ չորս տարվա ամուսնությունից հետո։