Կուզեմ մի պատմություն պատմել երևանցիներին
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի քաղաքապետարանի հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Աբովյան փողոցի 5/1,2,5 հասցեով կառույցին տվել եք շինթույլտվություն՝ նախկին (նկարում փակցված) նախագծով՝ 18 ՀԱՐԿ
Մինչև ձեր համապատասխան վարչություններում պարզեք, թե ում ստորագրությամբ է տրվել թույլտվությունը, կուզեմ մի պատմություն պատմել երևանցիներին.
Պատմում են, որ ժամանակին, երբ Ռաֆայել Իսրայելյանին առաջարկել են նախագծել Նկարիչների միության շենքը, մի քանի անգամ մերժում են ստացել, մինչև երկրի ղեկավարության հասնելը: Ու մերժումը Իսրայելյանը հիմնավորում էր այսպես, որ ինքն իրեն թույլ չի տա Նիկողայոս Բունիաթյանի ստեղծագործության («Երևան» հյուրանոցի) կողքին նախագծել նոր շինություն: Ի վերջո համաձայնությունը տալիս է մի պայմանով, որ նախագիծը կլինի լրիվ իր ցանկությամբ ու կհաստատվի: Այդպես էլ եղավ, ու հիմա ունենք Նկարիչների միության շենքը, որը, չնայած նրան, որ հյուրանոցից անկախ, իր հասցեով ուրիշ կառույց է, ընտիր խոսում է և՛ կողքի շինության, և՛ հրապարակի հետ, ու մինչև հիմա էլ շատերը չգիտեն, որ դրանք առանձին են կառուցվել ու տարբեր ճարտարապետներ են հեղինակները: Սա վառ օրինակ ա, թե ինչ է Երևանի և սեփական մշակույթի նկատմամբ հարգանքը, ճարտարապետական սոլիդարությունը: Իսկ այսօր ոմանք փառքի մոլուցքով տարված ստորադասում են քաղաքի ինքնությունը , պատմությունը, ճարտարապետությունը, դեմքը՝ ինչ-ինչ ներդրողների ու կառուցապատողների շահերին ծառայելով:
Նկարում կարմիրով նշվածով էլ կարող եք տեսնել, որ այդ հատվածում անթույլատրելի ա ունենալ շինություն, որը կլինի ավելի բարձր, քան Երևան հյուրանոցը: Բազմաթիվ հարցեր կան. սրանով կփակվի ու դեմքը կկորցնի նաև երևանցիների ու հյուրերի ամենասիրելի հատվածներից մեկը՝ Ազնավուրի հրապարակը: Ժամանակին աղավաղեցին Սպորտ կոմիտեի սովետական մոդեռնիզմի նմուշ շենքը, հիմա էլ Քոչար-Մազմանյան-Հալաբյանի ռուսական թատրոնի շենքն են դարձնելու «գառաժ» հրեշավոր նորակառույցների կողքին, (որի ետնամասում էլ ա, ի դեպ, արդեն ինչ -որ շինհրապարակ...) Հյուսիսային պողոտայի բերդախուց հիշեցնող շենքերի շարքը Հին Երևանցու փողոցը փակելով ուզում են հասցնեն Աբովյան, ոնց որ բարձրահարկ Իբիսը անհասկանալի խցկեցին, որ ոչ մի բանի հետ ու անգամ ինքնիր հետ համահունչ չի:
Հարգելիներս, Աբովյանը եղել ա Մեր Քաղաքի առաջին ու ամենակարևոր փողոցը, նաև խնդրում եմ հիշեք, որ Երևանը անտեր չի»: