Ավստրալիայի շրջաններից մեկում ապաքրեականացվել է ծանր թմրանյութեր պահելը
Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի կառավարությունն ընդունել է օրինագիծ, որը թույլ կտա տեղի բնակիչներին 2023 թվականի հոկտեմբերից պահել քիչ քանակությամբ ծանր թմրանյութեր, գրում է ABC-ը։
Առողջապահության նախարար Ռեյչել Սթիվեն Սմիթն ասել է, որ դա խելացի քայլ է, որը «նվազագույնի կհասցնի վնասը ալկոհոլի եւ թմրամիջոցների օգտագործումից»:
Առաջիկա 12 ամիսների ընթացքում կներդրվի դեղերի հսկողության նոր պրակտիկա: Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքը երկրի միակ շրջանն է, որտեղ թմրանյութերի պահպանումն ու օգտագործումը թույլատրված է։