«Ժողովուրդ»․ Շուշիի մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 117
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքերը մանիպուլացրել եւ ակնհայտ սուտ տեղեկություններ ավելի շատ տարածել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին: Փաշինյանի ստերը հատկապես շատ են եղել Շուշի քաղաքի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Օրինակ՝ իր խոսքերից մեկով Փաշինյանը պնդում էր, թե ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում՝ ներառյալ Շուշին, մինչդեռ թե՛ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, թե՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել են այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրերից եղել են սեղանին դրված՝ պատերազմը դադարեցնելու առավել նպաստավոր պայմաններ:
Փաշինյանը, ըստ էության, չի համաձայնել ստորագրել եւ գնացել է ավելի մեծ կորուստների եւ տարածքային զիջումների: Փաշինյանին անձամբ հերքել էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. -Հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ էի ունեցել Ալիեւի ու Փաշինյանի հետ։ Այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիեւին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Իհարկե, ես չհասկացա՝ ինչ պատճառով նա այդպես ասաց, բայց չէ՞ որ քաղաքացիներ էին գալու եւ ոչ թե զինվորականներե, – ասել էր Պուտինը։
Շուշի քաղաքի վերաբերյալ Փաշինյանի կեղծ պնդումները սրանով, սակայն, չեն սահմանափակվում: Նա պնդում էր, որ Շուշին հանձնելու կետը եղել է բանակցությունների ողջ ընթացքում։ Սկզբում Փաշինյանին հերքեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ բանակցային եւ ոչ մի փուլում Շուշի քաղաքի հարցը չի քննարկվել: Այնուհետեւ Փաշինյանին հերքեց նաեւ ՌԴ նախագահ Պուտինը` հայտարարելով, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում երբեք բանակցային սեղանին չի եղել:
Շուշի քաղաքի շուրջ այս հակասական հայտարարությունները եւս մեկ անգամ փաստում են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։