Թուրքիայի նախկին վարչապետը վթարի է ենթարկվել
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վթարի է ենթարկվել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում։
Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆախրեդդին Քոջան։
Մեքենան, որում եղել են Բինալի Յըլդըրըմը, նրա թիկնապահն ու պատգամավոր Շամիլ Էյրիմը, վթարի է ենթարկվել Զանգիլանի (Կովսական) օդանավակայանի ճանապարհին։ Երեքն էլ ուղղաթիռով տեղափոխվել են Բաքու։
Այս պահին երեքի առողջական վիճակն ու վիճակը գնահատվում է բավարար։