Շոլցի որոշումը վրդովեցրեց Մակրոնին. Telegraph
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «կատաղած» է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի որոշումից՝ միլիարդավոր եվրոներ ուղարկել Գերմանիայի էներգետիկ ոլորտ՝ առանց Փարիզի հետ նախնական խորհրդակցության։ Այս մասին գրում է The Telegraph թերթը։
Փարիզը զայրացած է Գերմանիայում 200 միլիարդ եվրո ներքին էներգետիկ օգնության ծրագրի մեկնարկից՝ առանց ԵՄ ամենամոտ գործընկերոջ հետ նախնական խորհրդակցության:
Ֆրանսիական իշխանությունների զայրույթի մյուս պատճառն այն է, որ Շոլցը «նախապատվությունը տալիս է ամերիկյան զենքին», նշում է թերթը։
Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը նույնիսկ չեղարկել է իր գերմանացի գործընկերոջ հետ նախատեսված հանդիպումը։
«Կառավարության ավանդական խորհրդակցությունները հետաձգելու որոշումը ազդարարում է էներգետիկ և ռազմական ոլորտներում ԵՄ երկրների միջև աճող անջրպետը», - գրում է The Telegraph-ը:
Թերթի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ «ֆրանսիացիները շատ զայրացած են գերմանացիների, հատկապես Շոլցի վրա»՝ նշելով, որ «նրանք այդ մասին չեն խոսում հրապարակավ, բայց մասնավոր զրույցներում զայրացած են»։
ZDF հեռուստաալիքի թղթակից Անդրեաս Կյուններն ավելի վաղ հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ճնշումների է ենթարկվել ԵՄ այլ երկրների կողմից՝ Գերմանիայում վարվող էներգետիկ քաղաքականության պատճառով։