Եղանակը կտրուկ կցրտի․ լեռներում սպասվում է առաջին թաց ձյունը
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում օդերեւութաբանները կանխատեսում են առաջին թաց ձյունը։
Քամին՝ արեւմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Ցերեկը օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +11+13։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ + 6+10,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+9 ցերեկը՝ +7+10,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +10+12,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ + 7+9,
Լոռիում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +8+11,
Տավուշում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ + 10+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ + 5+7, ցերեկը՝ + 6+8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +10+12,
Արարատում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +11+14,
Արմավիրում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ + 10+13,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ + 4+6, ցերեկը՝ + 7+12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +14+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ + 10+14, ցերեկը՝ + 17+22,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +13+16,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ + 16+21