Քննարկվում է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստի անցկացման հարցը. Զախարովա
Քննարկվում է մոտ ժամանակներս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի անցկացման հարցը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ենթադրվում է, որ նախատեսվող նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները տեսակապի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության արդյունքները, կդիտարկեն Երևանին աջակցության ցուցաբերելու համատեղ միջոցների վերաբերյալ առաջարկները, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին համատեղ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ»,- նշել է դիվանագետը, հավելել՝ օգնության վերաբերյալ հարցերը պետք է որոշեն և համաձայնեցնեն կողմերը. որոշումները կայացվում են կոլեկտիվ հիմքով: