Ղրիմի կամրջի պայթյունից հետո ՌԴ Տրանսպորտի փոխնախարարը հրաժարական է տալու
ՌԴ Տրանսպորտի փոխնախարար Ալեքսանդր Սուխանովը, ով վերահսկում էր տրանսպորտի անվտանգության հարցերը, հրաժարական կտա Ղրիմի կամրջի պայթյունից հետո։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրներից մեկն ասել է, որ հրաժարականի մասին կարող է հայտարարվել մինչև այս շաբաթվա վերջ, սակայն ամեն ինչ կարելի է ձգձգել, ավելացրել է մեկ ուրիշը։
Սուխանովը տրանսպորտի փոխնախարարն է 2020 թվականի հուլիսից, մինչ այդ նա աշխատել է որպես օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ։
Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի վնասված բացվածքները ապամոնտաժվելու են մինչև տարեվերջ։ Նրա խոսքով, այս պահին կամրջի վերականգնման մետաղն արդեն պատվիրված է, գործում են երեք մետալուրգիական գործարաններ։ Միաժամանակ, առաջին կառույցներն արդեն շարժվում են դեպի Ղրիմի կամուրջ՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Նա նաև հավելել է, որ վերանորոգման խմբերն աշխատում են շուրջօրյա։
Հոկտեմբերի 8-ին ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի յոթ բաքերը բռնկվել են։ Միջադեպի հետևանքով մասամբ փլուզվել է երկու մեքենայի լիսեռ, կամրջի նավարկելի մասի կամարը չի վնասվել։