Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) գլխավորել է Եվրասիական գործարար ակումբը
Դոն Պիպո մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանը գլխավորել է Եվրասիական գործարար ակումբը, հայտնում է rg.ru-ն:
«Մենք ստեղծել ենք եզակի հարթակ՝ ի դեմս գործարար համայնքի ամենադինամիկ և մոտիվացված անդամների, պետական իշխանությունների, փորձագիտական հանրության և տնտեսական էլիտայի ներկայացուցիչների։ Մեր հարթակի իմաստը ոչ միայն միջազգային զարգացման ռիսկերն ու սպառնալիքները չեզոքացնելն է, այլև Եվրասիական մայրցամաքի տնտեսական, սոցիալական և հումանիտար զարգացման ուրվագծերը որոշելը»,- ասել է Եվրասիական գործարար ակումբի հիմնադիր և նախագահ Արթուր Ասատրյանը։
Նրա խոսքով՝ ձեռնարկատերերի և պետական իշխանությունների ներկայացուցիչների, փորձագիտական հանրության և տնտեսական էլիտաների միջև բարձրորակ սոցիալական կապերը շատ առումներով բանալին են աշխարհի շատ երկրներում սոցիալ-տնտեսական և սոցիալական իրավիճակի կայունացման ամենաարդյունավետ գործիքների ստեղծման համար:
«Դրա համար պետք է սիներգիա կառուցել ցանցային ձևաչափով, հենց այդպիսի տարբեր սուբյեկտների փոխազդեցությունն է, որ կարող է իր պտուղները տալ»,- ամփոփել է Արթուր Ասատրյանը։
Ակումբի բացմանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Սերգեյ Գլազևը, որի խոսքով՝ Եվրասիական գործարար ակումբի ստեղծումը ժամանակին է` հաշվի առնելով ժամանակի պահանջները. ներկայում անհրաժեշտ է ընդլայնել տնտեսական գործունեության հորիզոնները։
«Հարավարևելյան Ասիայի երկրները շուտով կդառնան համաշխարհային տնտեսության կենտրոնը, այժմ որդեն այս տարածաշրջանը տնտեսական ակտիվության աննախադեպ աճ է ապրում աշխարհում: Եվրասիական գործարար ակումբը կարող է դառնալ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հարավարևելյան Ասիայի երկրների տնտեսությունների հետ մերձեցման տարբերակներից մեկը»,- ասել է Գլազևը։