Էրդողանը եւ Ալիեւը բացել են Զանգիլանի միջազգային օդանավակայանը
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը հինգշաբթի կարմիր ժապավեն են կտրել՝ նշելով Արցախի օկուպացված տարածքում Զանգիլան միջազգային օդանավակայանի բացումը։
Վերջիններս ստուգել են թուրքական ընկերությունների մասնակցությամբ մեկուկես տարում կառուցված օդանավակայանի տարածքը, գրում է Anadolu-ն։
Նախագահներին հանձնվել են օդային նավահանգստի խորհրդանշական բանալիները։