Գերմանիայում բնակիչներին թույլ կտան գնել մինչեւ 20 գրամ կանեփ եւ բույսն աճեցնել տանը
Գերմանիայում բնակիչներին թույլ կտան գնել մինչեւ 20 գրամ կանեփ եւ բույսն աճեցնել տանը, գրում է RND պորտալը։
Նշվում է, որ որոշումը կարող է ընդունվել կանեփի օգտագործումն օրինականացնելու քաղաքականության շրջանակում։
Երկրի առողջապահության նախարարության փաստաթղթի նախագծում նշվում է, որ հոգեակտիվ նյութի՝ տետրահիդրոկաննաբինոլի կոնցենտրացիան նման արտադրանքներում «չպետք է գերազանցի 15 տոկոսը։
Միաժամանակ 18 տարեկանից բարձր, բայց մինչեւ 21 տարեկան անձանց համար սահմանափակումը կկազմի 10 տոկոս։
Թմրամիջոցը վաճառվելու է լիցենզավորված խանութներում եւ դեղատներում։
Բացի այդ, տեղի բնակիչներին կթույլատրվի ինքնուրույն աճեցնել մարիխուանա տանը, բայց երկու բույսից ոչ ավել։