Չեխիայում ճակնդեղի դաշտում ֆերմերներից մեկը հնագույն ոսկե զարդ է գտել
Չեխիայում ճակնդեղի դաշտում ոսկե հնագույն իր է գտնվել, տեղեկացրել է Չեխական ռադիոն։
Սեպտեմբերին չեխական Օպավա քաղաքի մոտ ֆերմերներից մեկը ճակնդեղի դաշտում հայտնաբերել է ոսկյա հնագույն առարկա եւ այն հանձնել թանգարանի աշխատակիցներին։
Առարկան 49x9 սանտիմետրանոց ոսկյա բարակ շերտ է, որի քաշը 56,5 գրամ է, այն զարդարված է համակենտրոն շրջանակներով։ Գտածոյի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա 84 տոկոսը ոսկուց է, մոտ 15 տոկոսը՝ արծաթից, մնացած մասը հիմնականում պղնձի խառնուրդ է։
Սկզբում գիտնականներն այն համարել են գլխազարդ, բայց հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա գոտու զարդամաս է։ Ամենայն հավանականությամբ, այն ստեղծել են բրոնզե դարում աճյունասափոր պատրաստողները։
Աճյունասափորների մշակույթը հնում ստեղծվել է կենտրոնական Եվրոպայի տարածքում՝ դուրս մղելով գերեզմանաբլուրների մշակույթը։ Աճյունասափորների մշակույթը գոյություն է ունեցել մ.թ.ա. 1300-750թթ.։ Նրա գլխավոր առանձնահատկությունը մարդկանց դիակիզման մնացորդները կավե սափորներում թաղելն էր։ Այդ մշակույթի կրողներն ապրել են հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվելով, հիմնականում աճեցնում էին ցորեն, գարի եւ կորեկ։