Balenciaga-ն ոչնչացնում է Քանյե Ուեսթի հետ համագործակցության ապացույցները
Balenciaga ապրանքանիշը համացանցից ջնջում է ռեփ կատարող Քանյե Ուեսթի հետ համագործակցության բոլոր ապացույցները, գրում է NSS Magazine-ը։
Vogue Runway-ից եւ Balenciaga-ի կայքից հեռացվել են Ուեսթի՝ 2023 թվականի գարնանային շոուի հետ կապված լուսանկարը։ Բացի այդ, բրենդի պորտալից անհետացել է Yeezy Gap Engineered By Balenciaga-ին նվիրված բաժինը, որը Քանյե Ուեսթի, Դեմնա Գվասալիայի եւ Gap-ի համագործակցությունն է:
Փարիզում նորաձեւության շաբաթվա ընթացքում երաժիշտը ներկայացել է White Lives Matter մակագրությամբ շապիկով։ Բացի յադ, փոդքասթներից մեկի ընթացքում ռեփ կատարողը հայտարարել է, որ Ջորջ Ֆլոյդը մահացել է ոչ թե իր լիազորությունները գերազանցած ոստիկանի գործողությունների, այլ թմրանյութերի օգտագործման պատճառով։