Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը: Գերմանիան նախատեսում է իր փորձագետներին առաջարկել աշխատել նոյեմբերից։ Այս մասին լրագրողներին ասսել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Դաշնային կառավարությունը ձգտում է, որպեսզի Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը եւ նոյեմբերից կարող է առաջարկել փորձագետների գործուղում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ որոշումը կկայացնի առաքելության ղեկավարությունը՝ կախված կոնկրետ կարիքներից։
Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսված է երկու ամսով։ Աշխատանքի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության վերականգնմանը, վստահության ձեւավորմանը եւ սահմանազատման եւ անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքին։