Ֆրանսիայում թուրք աշակերտը հեռացվել է դասից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
Փարիզի դպրոցներից մեկում դասաժամին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար 14–ամյա Հասան Քարաօղլուն հեռացվել է դասից։
Ֆրանսիայում թուրքերենով հրապարկվող Arti33 կայքի փոխանցմամբ՝ պատմության դասաժամին Հասան Քարաօղլուն ընդդիմացել է ուսուցչին՝ ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը։ Նրան հեռացրել են դասից եւ զգուշացրել, որ հաջորդ անգամ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար 3 օրով կհեռացվի դասերից։