ԱՄՆ-ը հոկտեմբերի 19-ին 15 մլն բարել նավթ վաճառքի կհանի ռազմավարական նավթային պահուստից
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Էներգետիկայի նախարարությանը հանձնարարել Է հոկտեմբերի 19-ին 15 մլն բարել նավթ վաճառքի հանել ռազմավարական պահուստից, ինչպես նաեւ լրացուցիչ վաճառքների պատրաստվել առաջիկա ամիսներին՝ վառելիքի գների կայունացման նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սպիտակ տունը:
«Էներգետիկայի նախարարությունը վաղն առավոտյան ծանուցում կհրապարակի ռազմավարական նավթային պահուստներից 15 մլն բարել վաճառելու մասին, որոնք մատակարարվելու են դեկտեմբերին»,-ասվում Է նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ: Ըստ Սպիտակ տան, Բայդենն անհրաժեշտության դեպքում նաեւ պատրաստ Է «հավանություն տալ առաջիկա ամիսներին զգալի լրացուցիչ վաճառքների»:
«Էներգետիկայի նախարարությունը պատրաստ Է լինելու գործել արագ, որպեսզի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ մատակարարումներ իրականացնի շուկայի համար, իսկ վարչակազմն առանց վարանելու կօգտագործի իր տնօրինության տակ գտնվող այդ գործիքակազմը կամ մյուսները Էներգիայի գլոբալ առաջարկն ամրապնդելու, ներքին պաշարների մակարդակը պահելու եւ ամերիկացիների համար գները նվազեցնելու համար»,-հայտարարել են Սպիտակ տանը: Բացի այդ, ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր Է նավթ գնել ռազմավարական նավթային պահուստի համար, երբ գները լինեն բարելի դիմաց մոտավորապես 67-72 դոլարի մակարդակին կամ ավելի ցածր: ԱՄՆ-ի նախագահը նաեւ կոչ Է արել ընկերությանը՝ անհապաղ անցնել սպառողների համար ԷլեկտրաԷներգիայի ծախսերի նվազեցման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: