Բորելը հրաժարվել է Եվրոպայի շուրջ «ջունգլիների» մասին իր հայտարարությունը ռասիզմ համարել
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հրաժարվել է Եվրոպայի շուրջ «ջունգլիների» մասին իր հայտարարությունը ռասիզմի դրսևորում համարել։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ իր համեմատությունը՝ Եվրոպան այգու, իսկ մնացած աշխարհը՝ ջունգլիների հետ, այլ իմաստ ուներ. ««Ջունգլի» ասելով ես ի նկատի ունեի այս աշխարհում անօրինության և անկարգությունների աճը: «Ջունգլիների» մասին իմ հիշատակումը ռասիստական, մշակութային կամ աշխարհագրական ենթատեքստ չունի: Իսկապես ցավալի է, որ ջունգլիներն ամենուր են, այդ թվում՝ այսօր Ուկրաինայում»,- բացատրել է Բորելը:
Դիվանագետը նաև ներողություն է խնդրել նրանցից, ովքեր իր փոխաբերությունը մեկնաբանել են որպես «գաղութային եվրացենտրիզմ»։ «Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ։ Կարծում եմ, որ մենք հաճախ չափազանց եվրակենտրոն ենք, մինչդեռ պետք է համեստ լինենք և ճանաչենք մնացած աշխարհը»,- շեշտել է Բորելը և հավելել, որ իդեալական չի համարում ո՛չ Եվրոպան, ո՛չ Արևմուտքը։