Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճի տեմպերը սեպտեմբերին ավելացել են՝ հասնելով 10,1 տոկոսի
Մեծ Բրիտանիայում գնաճը սեպտեմբերին ավելացել Է՝ տարեկան հաշվարկով հասնելով 10,1 տոկոսի: Այդ մասին վկայում Է այն հաշվետվությունը, որը հոկտեմբերի 19-ին տարածել Է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օգոստոսին այդ ցուցանիշը կազմել Է 9,9 տոկոս, այն դարձել Է ամենաբարձր ցուցանիշը 40 տարվա ընթացքում: Դրա հետ մեկտեղ այժմյան հաշվետվության մեջ նշվում Է, որ Էժանացող ավտմոբիլային վառելիքը դարձել Է գործոն, որը փոքր-ինչ դանդաղեցրել Է գների աճը:
Սեպտեմբերի վերջին Անգլիայի բանկը նվազեցրել Է տարվա արդյունքներով գնաճի կանխատեսումը, 13 տոկոսից հասցնելով 10 տոկոսի՝ առավելակետային ցուցանիշին հասնելը կանխատեսելով հոկտեմբերին: Երկրի կենտրոնական բանկը նաև արձանագրել Է, որ թագավորության տնտեսությունը գտնվում Է ռեցեսիայի մեջ: Դրա կարևոր գործոններից մեկը դարձել Է Էներգակիրների գների կտրուկ աճը Ուկրաինայի իրադրության հետևանքով: Երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն կրճատվել Է 0,1 տոկոսով, ինչը սպասվում Է նաև երրորդ եռամսյակի արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: